Գործնական քերականություն

1.  Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ,կապույտ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, խորհուրդ:

2. Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, աներկյուղ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

Ալեզարդ-ճերմակահեր

գագաթ-կատար

վիթխարի-հսկա

ազդ-հայտարարություն

կռնատ-թևատ

աներկյուղ-քաջ
բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

արեգակ-արփի

կապույտ-լուրթ

հսկա-ահագին

թագուհի-դշխուհի

տարաժամ-ուշ

3. Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառավոր, անզարդ, պերճաշուք։

4. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – լռել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.

ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, հեռուստացույց։