Դաշտային և ունիտար պետություն
Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի։ Պետությունները կարող են լինել սուվերեն և ոչ սուվերեն։
Մոտավորապես ամեն 5 տարի պետք է վարչապետը փոխվի։
Բոլոր պետություններում առանձնացվում են տարածքային միավորներ, սակայն տարբեր պետություններում միավորների քանակը կարող է տարբեր լինել։ Ներկայումս ամենամեծ քանակն ունեն Ֆրանսիան՝ 96 և Ռուսաստանը՝ 89։ Պետությունների մեծ մասում տարածքային բաժանման միավորների թիվը տատանվում է 10-ից 50-ի միջև։
Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ։
Դաշնային պետությունը իրենից ներկայացնում է սահմանափակ պետական անկախություն ունեցող քաղաքական տարածքային կազմավորումների միություն։ Դաշնային պետություններում յուրաքանչյուր դաշնային միավորի տարածքում բացի համապետական օրենքներից գործում են նաև տեղական օրենքներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև առանձին սահմանադրություն։
Leave a Reply