Դասարանական

1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության շնորհիվ(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Հիվանդության պատճառով(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Հիվանդության պատրվակով(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պահպանել(պահպանել, պաշտպանել):
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել(պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ մղեց(մղեց, դրդեց) այդ արարքին:
Ո՞վ քեզ դրդեց(մղեց, դրդեց) այդ արարքին:

թողեց(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:
լքեց(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

2. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի։
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է։
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Այլևս առավոտներն չէին երգում։