Դերբայներ

1. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացեք (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:

Անորոշ և անկատար
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

2. Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր:
Հավերը երկարեցրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
 Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին:

3. Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

4. Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:Ուտ,կեր: Լին, եղ:

Ուտում եմ, կերակրեցի նրան, լինում է,