Երեք մուչաչոները
Գլուխ I
Բուրգում
Մի օր երեք մուչաչոները ձիերով գնացին անապատ։ Հանկարծ նրանք ճանապարհին ընկան թակարդի մեջ։ Երբ արթնացան, հայտնվեցին բուրգի մեջ և տեսան, որ ձիերը չկան։ Նրանք չգիտեին, թե որտեղ են ընկել։ Նրանք, երբ արթնացան տեսան անհայտ տառերով քարեր։ Իշխան մուչաչոն գիտեր այդ տառերը։ Նա կարդաց այդ տառերը և ասաց, որ դա նշանակում է «ՄԱՀ»։ Հետո նրանք տեսան մի կմախք։ Արեն մուչաչոն կմախքի ձեռքից քաշեց, և մի դուռ բացվեց։ Երեք մուչաչոները տեսան քարեր որոնց վրա մեծ մարդաձև անցքեր կային և հասկացան, որ պետք է քարերի միջով անցնեն։ Նրանք անցան այդ դժվարությունը: Հետո նրանց առաջ բացվեց մի ուրիշ դուռ: Կուրյուն մուչաչոն տեսավ, որ այդ դռան վերևը մի մեծ քար կար, իսկ ներքևը ՝ թել: Արեն և Իշխան մուչաչոները կտրեցին թելը, բայց Կորյուն մուչաչոն հրեց նրանց և թռավ մյուս կողմ: Կորյուն մուչաչոն գնում էր անհայտ ճանապարհով, իսկ Արեն և Իշխան մուչաչոները փորձում էին հանել քարերը, որպեսզի գնան Կորյուն մուչաչոյի մոտ։ Նրանք մեկ ժամ հետո հանեցին քարերը և արագ վազեցին Կորյուն մուչաչոյի մոտ։ Երբ նրանք հասան Կորյուն մուչաչոյին, տեսան որ Կորյուն մուչաչոն նայում էր մի մեծ ոսկու, որի մեջ կար մի քարտեզ։ Մեծ ոսկու մոտ կային թունավոր օձեր։ Նրանք պատահական ընկան փոսը։ Կորյուն մուչաչոյի պայուսակում կար մի սրինգ, Արեն մուչաչոն կարողանում էր օձերի երգը նվագել և Արեն մուչաչոն սկսեց նվագել օձերի երգը։ Նրանք հիպնոզացան և աստիճան կազմեցին։ Մուչաչոները օձերի վրայով բարձրացան, վերցրեցին ոսկին և բուրգից դուրս գալու քարտեզը։

Անհայտ տառերը. հեղինակ՝ Իշխան Գևորգյան
Leave a Reply