Զատկական երգ

Ա՜խ, գարուն է

 

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

 

Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

 

 

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

 

Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

 

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

 

Հալվել է ճերմակ ձունիկ, գարուն է,

Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:

 

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

 

Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է,

Լցվել է բարակ առվիկ, գարուն է:

 

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Բացատրություն

Արդեն գարուն է եկել։ Սարի ծայրին բացվել է առաջին ձնծաղիկը։ Ձյունը հալվում, գնում է առուն։ Ա՛խ, գարուն է, գարուն է, Սարերի կեսը ձյուն է։

Leave a Reply