Զատկի տոն

  • IMG_0006
  • Սովորողները հետաքրքիր տեղեկություններ են հավաքում, ներկայացնում Զատիկի մասին, թե՛ ընդունված ձևերը, թե՛ սեփական ընտանիքի, տոնական սեղանը, խաղերը։

Տեղեկություն

-Մենք տանը ձվակռվ, ձվագլոր ենք խաղում։

-Տանը սեղանին չիր ու չամիչ, միրգ բանջարեղեն և պնդուկեղեն ենք դնում։

 

  • Պատրաստում են հարցազրույցներ՝ հարցուփորձ անելով տարիքայիններին և մեծահասակներին։

-Ինչո՞ւ են Զատկի ձուն կարմիր ներկում։

-Կարմիր են ներկում, որովհետև կարմիր գույնը ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի արյունը։

-Կարելի՞ է արդյոք կարմիր ձվին տիպ կպցնել։

-Ոչ չի կարելի, որովհետև տիպը կարմիր գույն չէ։

-Ի՞նչ է նշանակում Զատիկ բառը։

-Զատիկ բառը նշանակում է կիսել։

  • Գտնում են հետաքրքիր փաստեր այլ երկրների վերաբերյալ։

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

 

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս:

 

Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական Օ (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու:

 

Leave a Reply