Զինված պայքարը Արցախում և Սյունիքում։

ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Պայքարի սկիզբը Արցախում: XVIII դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար: Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Ստեղծված իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ՝ մերձկասպյան տարածքներ ձգտող Ռուսաստանը։

Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I-ը 1722 թ. արշավանք կազմա­կերպեց մերձկասպյան տարածքներ:

Մոտալուտ արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում: Նրանք սկսե­ցին ակտիվորեն զբաղվել ազատագրության խնդրով: Վրաստանից հայ կամավորներով Սյունիք ժամանեց Դավիթ Բեկը: Արցախի մելիքներն այդ ժամանակ կազ­մակերպել էին 12000-անոց զորք: Դրանից 10000-ը, առաջնորդվելով Գանձասարի կաթողիկոս Եսայի Հա­սան Ջալալյանի ցուցումով, ռազմերթով մեկնեց Գան­ձակի մոտակա Չոլակ վայրը՝ սպասելու ռուսական զորքին: Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս I-ը անակնկալ վերադարձավ Աստրախան։

Տեղեկանալով կասպիական արշավանքի հետաձգվելու մասին՝ հայկական զորքը Չոլակից վերադար­ձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնա­պաշտպանությանը: Ազատագրական պայքարին օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հազարապետերն՝ իրենց համախոհներով: Գյուլիս­տանում, Շոշում (Շուշի), Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կագմզկերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ: Դրանք կարճ ժամանակում վերածվեցին հայկական յուրահա­տուկ կիսանկախ իշխանապետությունների:

Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղա­ցումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723թ. հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ:

Գերիշխանության համար ընթացող ռուս թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարս­կական տիրույթները բաժանվեցին Ռոաաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև: Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը: Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժե­րին, որոնք, հակառակ թուրքերի պահանջներին, շա­րունակում էին զինված պայքարը: Ռուսական հրամա­նատարությունը, որ հայերից գաղտնի էր պահում պայ­մանագրի կնքման փաստը, Պետրոս I կայսերն ուղղված զեկուցագրերում զարմանք էր հայտնում հայկական զի­նուժի դիմադրության և սխրանքների մասին:

Օգտագործելով հարմար պահը՝ Օսմանյան կայսրու­թյունն անցավ ծավալուն հարձակման:

Երևանի 1724թ. հերոսական պաշտպանությունը: Թուրքական զորքերը, 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ, սկսում են ավերել հայկական բնա­կավայրերը: Կարբի գյուղի բնակիչները 40 օրվա հա­մառ ղիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը:

Հունիսի7-ին թուրքական զորքը պաշարում է Երևանը: Պաշտպանության համար ոտքի է կանգնում նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը:

Հակառակորդի գրոհները մատնվում են անհաջողու­թյան: Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով, սակայն, 1724թ. սեպտեմբերի26-ին Երևանն անձնա­տուր է լինում։ Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ:

Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժո­ղովրդի ազատասիրությունն ու ռազմական բարձր ոգին: Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխա­ղացումը Սյունիք և Արցախ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստ­վելու ահեղ մարտերին:

Զինված պայրարը Արցախում: Արցախի ազատագրական ուժերը 1724թ թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխա­նություններին: Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագ­րական պայքարին օժանդակելու խոստումներով:

1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներ­խուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության: Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկա­կան գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Հայկական ուժերի հաղթական գործողությունը մեծ արձագանր ստացավ և բարձրացրեց հայերի ինքնա­վստահությունն ու մարտունակությունը:

Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուր­քական հաջորդ հարձակումը: 1726թ. օսմանյան զինու­ժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ և որդեգրեցին անակնկալ հարձա­կումների մարտավարությունը:

Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնու­թյունը և ցանկանալով կանխել հետագա արյունահե­ղությունը՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը: 1728թ. մահացավ Գանձասարի կաթողի­կոս ԵսայիՀասանՋալալյանը: Իսկ հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ՝ նորաստեղծ «Հայկական Էսկադրոնի» կազմ: Այս դեպքերը մեծ հարված հասց­րին արցախահայության ազատագրական շարժմանը: 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի վերջին օջախներից էր Գյուլիստանի սղնախը՝ Աբրահամսպարապետի գլխավորությամբ:

Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ:

ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դակիթ բեկ: Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբ­ված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ագգեցությունը: Ինչպես Ար­ցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նա­խապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի դեմ:

Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվո­րականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բե­կին: Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը: Ձերբակսղված Բաղրին Դավիթ բեկի պահանջով գլխատեցին: Այս իրադարձություններից հետո Տաթևը դար­ձավ Դավիթ բեկի նստավայրը: Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ  Չավնդուրի մոտ: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը:

Հայկական իշխանության ստեղծումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասն ազատագրել Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն (Կապանի Մեծ իշ­խանություն), որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցոպաբերելու և գործելու համաձայնեցված:

Հալիձորի հաղթանակը: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական։ 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակա­հարձակման։ Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին։ Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը։

Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր։ Այն հայերի մեջ վերա­ծնեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինու­ժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակներն ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:

Մխիթար սպարապետ: Դավիթ բեկը 1728 թ անակնկալ մահացավ։ Ազատագրական պայքարը Սյունիքում մեծ կորուստ կրեց։ Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետը:

Օսմանյան զորքերը շուտով անցան հարձակման։ Հալիձորի երկրորդ պաշարման ժամանակ հայոց զինվորական հրամանատարության մեջ անհամաձայնություն ծագեց։ Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպա­նությունդ և ուժասպառ անել թշնամուն։ Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կո­տորեցին հայ բնակչությանը:

Հալիձորի անկումից հետո Մխիթարին հաջողվեց մի­ավորել հայկական ուժերը և ձեռքբերումներ ունենալ: Սակայն 1730թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպա­րապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինու­ժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել:

Այնուամենայնիվ, զինված պայքարի շնորհիվ և՝ Ար­ցախում, և՝ Սյունիքում, թեկուզ կարճ ժամանակով, վե­րականգնվեց հայկական ինքնիշխանությունը։

Ազգային-ազատագրական կռիվները Սյունիքում և Արցախում հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներից են: Հայկական զինված պայքարը խոր հետք թողեց և բարձրացրեց հայ ժողովրդի ազգային ինքնագի­տակցությունն ու ազատասիրական ոգին: Պարսկաստա­նը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը: