Ընտրություն 12.12.2018
Տրամաբանական խնդիրներ
- . 13 երեխաներ պահմտոցի էին խաղում: Նրանցից մեկը փնտրողն էր: Որոշ ժամանակ անց նա գտավ 9 երեխայի: Քանի՞ երեխա էր դեռ մնում թաքնված:
3
- Կենդանիների դպրոցում սովորում են 3 փիսիկ, 4 բադիկ, 2 սագիկ և մի քանի գառնուկ: Բու ուսուցչուհին պարզեց, որ իր բոլոր աշակերտները միասին ունեն 44 ոտք: Քանի՞ գառնուկ կա դպրոցում:
5 գառնուկ
- Սուրբ Ծննդյան երեկույթին 15 սեղաններից յուրաքանչյուրի վրա կար մեկական մոմակալ: Մոմակալներից 6- ը հինգ տեղանոց էր, իսկ մնացածը՝ երեք տեղանոց: Քանի՞ մոմ էր պետք եղել գնել բոլոր մոմակալների համար:
57
- Տատիկն իր թոռների համար թխեց 20 բլիթ: Նա դրանք զարդարեց չամչով և ընկույզով: Սկզբում նա 15 բլիթ զարդարեց չամչով և ապա 15 բլիթ՝ ընկույզով: Ամենաքիչը քանի՞ բլիթ նա զարդարեց միաժամանակ և՛ չամչով, և՛ ընկույզով:
10
- Գրիգորը 1, 2, 3, 4, 5 և 6 թվանշաններից կազմում է երկու թիվ: Երկու թիվն էլ եռանիշ են (ունեն երեքական թվանշան), և թվանշաններից յուրաքանչյուրն օգտագործված է միայն մեկ անգամ: Գրիգորը գումարում է ստացված թվերը: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որը նա կարող է ստանալ:
631+542=1173
ա) 975 բ) 999 գ) 1083 դ) 1173 ե) 1221
7.. Լաուրան, Արամը, Վարդանը և Կարինեն ուզում էին ունենալ մեկ ընդհանուր լուսանկար: Կարինեն և նել Լաուրայի կողքին, որովհետև հավանում է Լաուրային: Քանի՞ տարբերակովԼաուրան լավագույն ընկերներ են և ուզում էին կանգնել կողք կողքի: Արամն ուզում էր կանգ կարող են ընկերները կանգնել լուսանկարվելու համար:
ա) 3 բ) 4 գ) 5 դ) 6 ե) 7
- Միքայելն ընտրեց մի թիվ, բազմապատկեց այն իրենով, ստացվածին գումարեց 1, արդյունքը բազմապատկեց 10-ով, հետո գումարեց 3, ապա ստացված արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 2012: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:
7
- Ֆուտբոլային խաղի հաղթող թիմը ստանում է 3 միավոր, իսկ պարտվողը՝ 0 միավոր: Եթե խաղն ավարտվում է ոչ-ոքի, ապա երկու թիմերից յուրաքանչյուրը ստանում է 1-ական միավոր: Թիմը խաղացել է 38 խաղ՝ վաստակելով 80 միավոր: Գտեք թիմի պարտությունների հնարավոր ամենամեծ թիվը:
ա) 12 բ) 11 գ) 10 դ) 9 ե) 8
Leave a Reply