Թարգմանչաց տոն

  • Մայրենի

                    Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

  • զիմաստութիւն — զիմաստություն
  • զխրատ — ըզխրատ
  • զբանս — ըզբանըս
  • հանճարոյ — հանճարո

Բառարան

  • զիմաստութիւն — իմաստությունը
  •  զխրատ — խրատը
  • բան — խոսք
  • զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

  1. Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Զ տառը ձայնավոր տառերից առաջ կարդացվում է զ, իսկ բաղաձայներից առաջ՝ ըզ։

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ խոսքերը հանճարի։

 Դ. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

 Կարդա այսպես.

  • իւրաքանչիւր — յուրաքանչյուր
  • ի պտղոյ — ի պտղո
  • իւրմէ — յուրմե

Բառարան

  • ի պտղոյ իւրմէ — իր պտղից
  • ճանաչի — ճանաչվում է
  • Առաջադրանքներ
  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Յուրաքանչյուր ծառ իր պտղից ճանաչվում է։

  1. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

Յուրաքանչյուր պտուղ իր ծառից է ճանաչվում։

Պտուղը իր ծառից է ճանաչվում, իսկ ծառը պտղից։

Leave a Reply