Թեստ 1
Մաս 1
1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողված տեղում պետք է գրել միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։
1) անխա-ան, ճող-յուն, խա-ուսիկ (բ կամ փ)
2) ապ-րինի, հ-դս ցդել, նախ-րե (օ կամ ո)
3) տա-ակույս, անդո-, բե-իություն (ր կամ րր)
4) մա-թանք, ո-կույզ, հա-ճապակի (ղ կամ խ)
2․ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված այն հատուկ անունների համարները, որոնց բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում։
1․ ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՏՈՒՆ, 2․ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ, 3․ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԵՐԿՐՈՐԴ, 4․ ՆԵՂՈՍԻ ՀՈՎԻՏ, 5․ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ, 6․ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՓՐԱՏ
1) 1,2,3,5
2) 1,3,6
3) 1,3,6
4) 2,4,5,6
3․ Ո՞ր շարքում փակ բանկ ունեցող բառ կա։
1) հայելի, մոտակա
2) մեկուսի, դասատու
3) ապակի, երեխա
4) այգի, աչառու
4․ Ո՞ր շարքում փակ վանկ ունեցող բառ կա։
1) հակիրճ – անթերի
2) բեկբեկուն – պղեղնաձև
3) զառամյալ – դեռատի
4) ծանծաղ – արագահոս
5․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կա -ոտ ածանցը։
1) խավոտ, կարճաոտ
2) վախկոտ, յուղոտ
3) բրդոտ, ամպոտ
4) ժանգոտ, խնկահոտ
6․ Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ։
1) գլխի ընկնել – հասկանալ
2) երես թեքել – հրաժարվել
3) թև առնել – ոգևորվել
4) լեզու գտնել – զարգանալ
7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հարցական դերանուններ։
1) ինչու, որտեղ, ինչ-ինչ
2) արդյոք, ով, ուր
3) ինչպիսի, որքան, միթե
4) որերորդ, ինչքան, երբ
8․ Ո՞ր շարքի բառերից ոչ մեկը ու հոլովման չի ենթարկվում։
1) կաղին, ոչ ոք, նախապապ
2) տղամարդ, աղախին, արփի
3) կիրակի, ամուսին, հավաքատեղի
4) տատ, հայելի, շանթարգել