Թեստ 4
1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։
1) մի-և, թր-ոց, զեղ-ել (ջ կամ չ)
2) ջղա-ին, սերմացու-ի, լռելյա-ն (յ-ն գրվում է կամ չի գրվում)
3) հյու-կեն, փոթորկահույ, ծխնելույ- (զ կամ ս)
4) հետ-տն, օր-րդ, ռադ- (յո կամ խո)
2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում միասին։
1) ձեռք(սեղմում), առ(օրյա), բուք(բորան)
2) վեց(ամյա), փոխ(նախագահ), կողք(կողքի)
3) պար(եղանակ), ի(զորու), փոխե(փոխ)
4) կետ(որս), քսան(հինգ), նոր(արեշցի)
3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված։
1) հապ(ը)շտապ, հայտ(ը)նվել
2) բռ(ը)նկվել, ընկ(ը)ճվել
3) ձեռ(ը)նբաց, փրկ(ը)վել
4) հրճ(ը)վել, դռ(ը)նփակ
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա։
1) ուխտադրժորեն, ուսուցիչ, թունոտ
2) քնքշաք, ընկուզենի, ձնհալ
3) գունավոր, շահութաբեր, հունարեն
4) ցուցարար, ելևէջ, կուտակում
5․ Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն։
1) քարե պատեր – պատեր երկինքը
2) բարձր ծառեր – բարձր անուն
3) կեր ճարել – հաց կեր
4) մարտ ամիս – մարտ մղել
6․ Ո՞ր բառի արմատին չի կարող միանալ և բառ կազմել եղ ածանցը։
1) համանման
2) թիկնաթոռ
3) ուժգին
4) շքամուտք
7․ Ո՞ր շարքում գերադրական աստիճանով դրված ածական չկա։
1) ամենակարծր, բարձրաբերձ, բրոնզագույն
2) ամենատես, հավերժական, մեծամեծ
3) ցրտաշունչ, խստագուն, գերադաս
4) կաս-կարմիր, ամենազոր, հնագույն
8․ Ո՞ր նախադասության մեջ մասնական բացահայտիչ կա։
1) Հին բաբելոնական արձաններից պարոն Աշուրը տարբերվում էր միայն մի բանով՝ ակնոցով։
2) Բազմությունը հալածում էր մի մարդու՝ հոգաբարձության նախագահ Նիկողոս աղային։
3) Մեծ եղբայրս՝ հերկուլեսյան մի տղամարդ, դուրս է քարշ տալիս երկու պատանիների։
4) Նրան՝ որպես ամենափոքրիկի, վստահված էր համերգն սկսելու պատիվը։
9․ Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա։
1) Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։
2) Հրացանը մահակի պես ձեռքն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։
3) Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյան հետ փոկվում է։
4) Հովիվը բարականում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ է բարձրացնում։
10․ Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Ես բացատրում էի նրան ամեն մի ճյուղը կտրելու նպատակը, որթատունկի ձևը պահպանելու համար, ․․․, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն։
1) երբ անցանք մյուս որթատունկին
2) մկրատը հանձնելով Ժուանին
3) նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ
4) որպեսզի ուժեղ լինի որթատունկը
11․ Ո՞ր հատվածում անձնավորում չկա։
1) Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր,
Լսեք հեռվից հեռու,
Տեսեք՝ ինչ եմ ասում
2) Ցամաքեց առվակն իմ ջինջ
Էլ չունեմ հանգիստ ու նինջ․․․
Հիշում եմ, և հուշն այս ինչ
Ցավ ու մրմուռ է բերում։
3) Ծովը ինքն իրե ալեկոծում
Եվ պար է ածում ինքը իրեն
Ծովը ննջում է ինքն իր ծոցում
Օրար է ասում ինքն իրեն
4) Քամին քնել է կիրճում,
Քարը արթուն է
Քարը ջրի հետ վիճում,
Մենամարտում է
12․ Ո՞ր նախադասության մեջ միջակետ չպիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն)։
1) Բոլորը ոգևորված էին նրանք կարծում էին Արևմտյան Հայաստանը վերջապես կազատագրվի թուրքական լծից։
2) Նա իր գալու մասին նախապես չի տեղեկացնում ոչ ոք իրավունք չունի արգելելու նրա մուտքը։
3) Այդ հոյակապ տունը ուր միշտ ուրախ լինելու համար ոչ մի պակասություն չկար այսօր այնպիսի տխուր տպավորություն էր գործում կարծես սգավորի տուն լիներ։ ✅
4) Ամենքը լուռ էին խուսափում էին միմյանց հետ խոսելուց գուցե մեկը մյուսին սպասվելիքի մասին հիշեցնելով ավելի խորացներ նրա ցավը։
13․ Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ Գրիր միայն նախադասությունների համարները։
1․ Քանի դեռ մեխում էր, ես չէի հավատում, որ նա հենց այնպես, պարապությունից է մեխում, մինչև որ վերջացրեց։
2․ Ես նստեցի թզենու տակ՝ կանաչ խոտերին, և նայում էի, թե Գրիգորն ինչպես է տախտակները մեխում։
3․ Ես տեսա, որ մի տասնյակ տախտակներ իրար էր մեխել, և ուրիշ ոչինիչ պարզապես մեխերով միացրել էր իրար առանց որևէ օգուստի։
4․ Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել, թե խելքը գլխին մի բան է պատրաստում։
2 4 1 3
14․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածոււթյան սխալը և ուղղի՛ր։
Բացառիկ հարցազրույցի էին հրավիրել հռչակավոր աստղագետին, բայց վերջինս հրավերքը չէր ընդունել՝ պատճառաբանելով խիստ զբաղված լինելը։
Հրավեր_հրավիրատոմս
հրավերք_հյուրասիրություն
15․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։
Բանը նրանում էր, որ մենք եղբայրներ էինք, և ինչ էլ որ անում էինք, անում էինք իրար հետ։
Բանը նրանում է
16․ Տրված բառերը տեղադի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերի գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով։
Ահա թե ․․․ վերջացավ այս ամենը, բայց այսպես թե այնպես նրա մեջ մի ինչ-որ բան կար, որը ․․․ ոչ ոք չի կարող մոռանալ․ ինչ ուզում ես ․․․ ասա նա արդեն ․․․ լեգենդ։
(դառնալ, ասել, ինչ, ես)