Թղթի պատմությունը
Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:Թղթի արտադրությունը բաղկացած է մի շարք հաջորդական փուլերից` թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում: Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 — 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։ Այդ թուղթը եփում էին մանրացրած կտորներից, հնոտիքից: Բայց շատ շուտով այդ հնոտիքն այլևս չէր բավարարում թուղթ ստեղծելու համար, քանի որ դպրոցներում, վանական համալիրներում շատ գրքեր էին գրվում, աշակերտներին տետրեր էին հարկավոր:
Այդ ժամանակ արդեն մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից: Ծառերը նախ կտրատում են կոճղերի, ապա վերածում տաշեղի` մանրացնելով այնքան, մինչև փայտանյութը դառնում է թելանման փուխր զանգված:
Թուղթն այսօր մեր կենցաղում ամենուր է, այդ պատճառով հարկավոր է այն խնայողաբար օգտագործել, քանի որ հազարավոր ծառեր պետք է հատել այդքան թուղթը ստանալու համար:
One Comment
Leave a Reply
[…] 18.Կորյուն Գաբոյան, 6-րդ դասարան […]