Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Սարսուռ-դողդողանք
- Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
- Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն ուժեղ է
- Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,
- Սովորիր անգիր, ձայնագրիր և տեղադրիր բլոգումդ։
Leave a Reply