Իմ թաղամասը

Ես մինչև 7 տարեկանը բնակվել եմ Ավան Առինջում։ 6 տարեկանից սովորեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Հետո մենք տեղափոխվեցինք Բանգլադեշ։

Բանգլադեշում (Հարավ Արևմտյան թաղամաս) կա մեկ տեսարժան վայր՝ Անդրանիկի արձանը։ Անդրանիկի արձանը գտնվում է «Սուրբ երրորդություն եկեղեցու» հետևում։

Ես սիրում եմ Բանգլադեշը, որովհետև Բանգլադեշից մինչև մեր դպրոց 7 րոպե ճանապարհ է (իսկ Ավան Առինջից մինչև դպրոց հասնում է մոտ մեկ ժամում)։

Բանգլադեշը գտնվում է Աջափնյակ և Շենգավիթ հարևանությամբ։ Հիմնադրվել է 1980-ական թվականներին։

Մեր շենքում ավելի շատ երիտասարդներն են քան մեծահասակները։ Մեր մոտ շատ քիչ առանձնատներ կան։ Մեր հարևանը շատ լավն է, որովհետև նա մեզ օգնում է ամեն հարցում։ Հարևանը լավ բան է, որովհետև եթե դու լավ հարևան ես լինում բոլորը քո հետ նույն ձև են վարվում։ Քանի որ մենք շենքում նորեկ ենք ես դեռ բոլոր մարդկանց չեմ ճանաչում։

Leave a Reply