Իմ սիրած աշխարհի 7 հրաշալիքները
- Կասկադ
Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
2. ծիծեռնակաբերդ
Հուշահամալիրը քանդակել է Վան Խաչատուրը։ Հուշահամալիրի ճարտարապետի անունը Արթուր Թարխանյան։ Երևանի ամենաայցելվող և հիշարժան վայրերից է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված 1915թ. Եղեռնի զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին: Հուշահամալիրը բացվել է 1967թ.՝ դառնալով Երևանի ճարտարապետության ու համայնապատկերի անբաժան մասը: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն տեսարժան ճարտարապետական կառույց է, այլև ուխտատեղի, ուր այցելում են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերն ու օտարազգիները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին:
3. մարզահամերգային համալիր
Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։
4. Մատենադարան
Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։
5. Սարդարապատ
Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։
Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։
6. Օպերա
1926թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին։
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։
7. Գառնի
Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով:
Leave a Reply