Ինչո՞ւ է սառույցը թափանցիկ, իսկ ձյունը՝ սպիտակ

Ձյան սպիտակ գունավորումն ունի նույն պարտճառը, ինչը ապակու փշուրները, շաքարը և ընդհանրապես, փշրված ցանկացած թափանցիկ նյութ։ Եթե սառույցը փշրեք որևէ ամանի մեջ կամ դանակով այն տաշեք, արդյունքում կստացվի սպիտակ փոշի։ Այս երանգը պայմանվորված է նրանով, որ լույսի ճառագայթները, անցնելով թափանցիկ սառույցի մանր փշուրների միջով, դուրս չեն գալիս դրանց միջից, այլ անդրադարձվում են սառույցի և օդի սահմանային հատվածներում (ամբողջական ներքին անդրադարձում)։ Իսկ մակերևույթը անկանոն կերպով տարբեր կողմեր է ցրում իր վրա ընկած լույսի ճառագայթները, որոնք էլ աչքը ընկալում է որպես սպիտակ գույն։ Նշանակում է, ձյան սպիտակ գույնը պայմանավորված է նրա մանրահատիկ կազմությամբ։
Եթե փաթիլների միջի արանքը լցնենք ջրով, ձյունը կկորցնի իր սպիտակ գույնն ու կդառնա թափանցիկ։ Այդպիսի փորձ կատարելը բարդ չէ. եթե ձյունը լցնենք թափանցիկ տարայի մեջ և վրան ջուր լցնենք, ձյունը կդառնա թափանցիկ։