Ինքնաստուգում
Ինքնաստուգում
- Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի ամենաերիտասարդ ոլորտն է.
- արդյունաբերությունը 3) ծառայությունների ոլորտը
- գյուղատնտեսությունը.4)տեղեկատվական ոլորտը
- Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.
1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան
2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան
- «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել սխալը.
1) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն
2) պլաստմասսա — մեքենաշինություն 3) կաուչուկ — քիմիական արդյունաբերություն
4) պողպատ — մետաղաձուլություն
- Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է.
1) Ֆրանսիան 3) Ճապոնիան
2) Չինաստանը 4) Ավստրալիան - Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկիրն է.
- 1) Չինաստանը 3) ԱՄՆ–ը
- 2) Ճապոնիան 4) Գերմանիան
- Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.
1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը - Ո՞ր պնդումն է սխալ.
- 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:
- 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի ոչ ավանդական աղբյուրների դերը:
- 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:
- 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:
- Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:
2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն
ունեն ատոմային էլեկտրակայանները:
3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են
զարգացող երկրներում:
4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում
զարգացած երկրներին: - Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.
- 1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա 3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ
- 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա 4) «ՖԻԱՏ» — Իսպանիա
- Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է.
- 1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը
- 2) մետաղաձուլությունը 4) թեթև արդյունաբերությունը
- «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել ճիշտը.
- 1) հաստոց —մետաղաձուլություն
- 2) պլաստմասսա — մեքենաշինություն
- 3) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն
- 4) սինթետիկ մանրաթել — թեթև արդյունաբերություն
- «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը.
1) հացահատիկային — բրինձ
2) կերային — ցորեն
3) բանջարաբոստանային — կաղամբ
4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ - Ո՞ր պնդումն է սխալ.
1) Զարգացող երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը:
2) Բրնձի ցանքատարածությունները մեծ տարածում ունեն մուսսոնային կլիմա
ունեցող շրջաններում:
3) Զարգացած երկրների գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է:
4) Խաղողագործության գծով մասնագիտացել են հատկապես Միջերկրական
ծովի ավազանի երկրները: - Ընտրել «մշակաբույս — մշակաբույսի հայրենիք» համապատասխանությունների ճիշտ շարքը.
- 1․ թեյ ա. Հնդկաստան
- 2․ շաքարեղեգ բ. Եթովպիա
- 3․ եգիպտացորեն գ. Մեքսիկա
- 4․ սուրճ դ. Չինաստան
1) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
- Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.
- 1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին
- 2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը
- Ձիթատու տեխնիկական մշակաբույսեր են.
1) բամբակենին և ցորենը 3) սոյան և արևածաղիկը
2) կարտոֆիլը և ձիթապտուղը 4) եգիպտացորենը և բրինձը - Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
- ծխախոտ ա. հացահատիկային
- գարի բ. տեխնիկական
- վարունգ գ. այգեգործություն
- խնձոր դ. բանջարաբոստանային
1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ
2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ
4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
- «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը.
1) սուրճ — Բրազիլիա
2) թեյ — Հնդկաստան
3) բրինձ — Արգենտինա
4) եգիպտացորեն — ԱՄՆ