Խաշակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի մասին

11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։

  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
1096 — 1099Գյուղացիների արշավանք, Առաջին խաչակրաց արշավանք-Սուրբ Երկրի ազատագրում
1147 -1149Խաչակիրները պատրաստվում են հարձակվել Դամասկոսի վրա։ Երկրորդ խաչակրաց արշավանք
1187 -1192Երրորդ խաչակրաց արշավանք-խաղաղության պայմանագրի կնքում Սալահ ադ Դինի հետ
1202 -1204Չորրորդ խաչակրաց արշավանք-Կոստանդնուպոլսի գրավում, Բյուզանդական կայսրության գոյատևման ժամանակավոր դադարեցում
1212Մանուկների խաչակրաց արշավանք
1217 — 1221Հինգերորդ խաչակրաց արշավանք
1228 — 1229Վեցերորդ խաչակրաց արշավանք
1248 — 1254Յոթերորդ խաչակրաց արշավանք
1270Ութերորդ խաչակրաց արշավանք
1271 — 1272Իններորդ խաչակրաց արշավանք
  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։

Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։

Իմ կարծիքով ավել լավ կլիներ եթե երեխաները չմիանային։