Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Ես կարդացել եմ «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքը: Այն գրել է Խորխե Բուկայը: Նա արգենտինացի հոգեբան և գրող է: Ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 30-ին, հիմա 74 տարեկան է:

Պատմության մեջ մարդիկ, ովքեր մահանում էին, հավաքվում էին դրախտի դարպասների մոտ: Սուրբ Պետրոսը նրանց բաժանեց երեք խմբի. Առաջին խմբի մեջ մտնում էին նրանք, ովքեր խախտել էին բոլոր տասը պատվիրանները, երկրորդ խմբում նրանք էին, ովքեր խախտել են գոնե մեկ պատվիրան, իսկ երրորդ խմբում այն մարդիկ էին, ովքեր ոչ մի պատվիրան չեն խախտել: Երրորդ խմբում մի մարդ կար.

Աստված որոշեց ներել պատվիրանները խախտողներին, որպեսզի երրորդ խմբի մարդը մենակ չմնա: Սուրբ մարդն ասաց, որ եթե մեղքերը ներվեն, իր կյանքն ապարդյուն չի անցնի։

Ի վերջո, պարզվում է, որ այդ մարդն ապրել է արդար կյանքով միայն դրախտում պատժից խուսափելու համար: Նա չէր գիտակցում արդար ապրելու իրական կարևորությունը: Աստված կարծեց, որ սա ավելի վատ է, քան մեղք գործելը:

Իրական կյանքում մարդիկ չեն կարող խուսափել մեղք գործելուց: Մենք բոլորս ինչ-որ մեղքեր ենք գործել կամ կանենք: Հիմնական բանը ձեր սխալներն ընդունելն է և դրանք փոխհատուցելու փորձը: