Ծերունին և ծովը մաս 2

1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար: 

Ծերունու համար ծովը ամենալավ տեղն էր, նա գրեթե միշտ ծովում էր, որովհետև նա ծովից էր կյանքի ապրուստ ման գալիս։

2 . Ներկայացրո՛ւ  ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ: 

Հետո նա սկսեց խղճալ այն խոշոր ձկան, որին բռնել էր կարթով։ Բա զարմանք բան չէ՞ այս ձուկը, և աստված միայն գիտե, թե քանի տարի ապրել է այս աշխարհում։

3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:

Հետո նա սկսեց խղճալ այն խոշոր ձկան, որին բռնել էր կարթով։ «Բա զարմանք բան չէ՞ այս ձուկը, և աստված միայն գիտե, թե քանի տարի ապրել է այս աշխարհում։ Ինձ երբեք այսպիսի ուժեղ ձուկ չի պատահել, և տես ի՜նչ տարօրինակ ձևով է իրեն պահում։ Երևի նրա համար չի ոստոստում, որ շատ է խելացի։ Չէ՞ որ տունս կքանդեր, եթե թռվռար կամ ամբողջ ուժով առաջ նետվեր։ Բայց երևի մի քանի անգամ ընկել է կարթի վրա ու հասկանում է, որ ավելի լավ է այսպես պայքարել կյանքի համար։ Որտեղի՞ց իմանա, որ իր դիմաց միայն մի մարդ կա, այն էլ ծեր մարդ։ Բայց ի՞նչ խոշոր ձուկ է դա ու ինչքա՞ն փող կբերի, եթե համեղ է միսը։ Խայծը բռնեց արուի պես, քաշում է արուի պես և պայքարում է ինձ հետ առանց որևէ երկյուղի։ Հետաքրքիր է՝ իմանո՞ւմ է ինչ պիտի անի, թե՞ գործում է գլուխը կորցրած, ոնց որ ես»։