Կանաչ էվգլենա
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է կեղտոտված լճակներում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։ Կծկուն վակոուլը գտնվում է էվգլենայի մարմնի առջևի ծայրում։ Դրա միջոցով էվգլենայի օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրն ու արտաթորության նյութերը։ Էվգլենան ամեոբան բարենպաստ պայմաններում բազմանում է անսեռ եղանակով: Անսեռ բազմացումը ընթանում է բազմակիսման միջոցով: