Կարեն Մարտիրոսյանի մասին
Կարեն Մարտիրոսյանը ծնվել է Երևանում, գիտնականների ընտանիքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: Հետագայում Չերնոգոլովկայի (Մոսկվայի մարզ) Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտում աշխատել է թեկնածուական թեզի վրա, որը պաշտպանել է 1991 թվականին:
1993-2001թթ. ապրել և աշխատել է Մոսկվայում: 2001թ. հրավեր է ստացել Հյուսթոնի համալսարանից և ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ:
Ներկայումս Բրաունսվիլում գտնվող Տեխասի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է, ինչպես նաև ղեկավարում է նանոտեխնոլոգիաների լաբորատորիան: Ավելի քան 150 գիտական հրապարակումների և արտոնագրերի հեղինակ է, ինչպես նաև բազմաթիվ գիտական ամսագրերի խմբագրակազմի անդամ, որոնք մասնագիտացած են նանոտեխնոլոգիաների և նանոբժշկության ոլորտներում: