Կոմիտասի անվան պետական լարային քառյակ
Կոմիտասի անվան պետական լարային քառյակը Հայաստանի առաջին քառյակներից է։ Այն հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, Չայկովսկու անվան կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) կողմից։
1931 թվականից անվանվել է Հայկական ՀԽՍ պետական քառյակ, մեկ տարի անց՝ կոչվել Կոմիտասի անվան քառյակ։
Կոմիտասի անվան քառյակը համերգներով շրջագայել է ամբողջ աշխարհում և արժանացել է բազմաթիվ մրցանակների։
2014 թ. Կոմիտասի անվան լարային քառյակը համարվում է ազգային։
Այժմ քառյակի կազմում նվագում են Էդվարդ Թադևոսյանը, Սյուզի Երիցյանը, Ալեքսանդր Կոսեմյանը և Հասմիկ Վարդանյանը։
Կոմիտասի անվան քառյակը Արամ Խաչատրյանը գնահատել է որպես Հայաստանի երաժշտական մշակույթի զարդ:
Leave a Reply