Համանուններ և հարանուններ

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Ես երկար ժամանակ սպասում էի, որ կաթը սառի և իմ սպասելու ժամանակ կաթի վրա սեր առաջացավ։

Ես երեկ տեսա մի սիրահարված զույգ։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Ես երեկ կետ գծեցի կորդինատային ուղղի վրա, քանի որ ես պետք է գտնեի եռանկյան մակերեսը։
Իմ ընկերները գիտեն, որ ես վախենում եմ կետերից, այդ պատճառով նրանք ուզում են ինձ տանեն իրական կետի մոտ, որպես կատակ։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Մեր մաթեմատիկայի ուսուցիչը, սովորողներից ուզել է, քանոն քանի որ դիմացում մեզ սպասում էր ինքնաստուգում։

Մեր դպրոցում կան մի քանի հոգի, ովքեր կարողանում են նվագել քանոն։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Իմ ընկերը երեկ այնքան էր մրսել, որ նույնիսկ տանը նրա մոդ

Հայրիկիս ընկերը երեկ հայրիկիս հետ փոխում էին իրենց մեքենայի դողը։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Ես սիրում եմ իմ սիրած երգչին, քանի որ նա ունի շատ բարձր տոն։

Այսօր մի հիանալի օր է, քանի որ մենք այսօր տոնելու ենք իմ մայրիկի տոնը։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։