Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ։
ՏԻԳՐԱՆ II–Ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ: ՄԵԾ ՀԱՅՔԻ
ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հայասրանը Արրաշես I–ի հաջորդների օրոք: Արտաշես I–ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արրավազդ I–ը (Ք. ա. մոտ 160–115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ I–ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:
Արտավազդ I–ից հետո՝ մոտ Ք. ա. 115 թ., գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան I–ը: Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը: Նրա
մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:
Տիգրան II–ի գահակալումը: Հայոց պատմության խոշորագույն գործիչներից է Տիգրան II Մեծը: Նա ծնվել է Ք. ա. 140 թվականին: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում արքայազն Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ II–ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:
Ք. ա. 95 թ. վերադառնալով Հայաստան` արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերրը:
Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան II–ը (Ք. ա. 95–55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին:
Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես I–ին: Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք. ա. 94 թ., Տիգրան II–ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:
ՏԻԳՐԱՆ II ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հայ–պոնրական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք. ա. 112 թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այդ ժամանակ թագավորում էր Միհրդար VI–ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:
Միհրդատ VI–ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ–արևմուտք ըն-
կած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Նույն շահերն ունենալով՝ Տիգրան II–ն ու Միհրդատ Պոնտացին Ք. ա. 94 թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան II–ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:
Դաշնագրի համաձայն` հայ–պոնտական զորքերը Ք. ա. 93 թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը
և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի՝ պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերը ազատագրելու և Մեծ Հայքին վերամիավորելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:
Հայ–պարթևական պատերազմը: Ք. ա. 88 թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ II–ը, որը Տիգրան II–ի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:
Ք. ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևսրանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքերը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբարան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:
Այսպիսով՝ հայ–պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր մինչև Պարսից ծոց:
