Հայոց լեզու տնային
1. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հայերը ունեն այսպիսի մի խոսք «հորով, մորով մեծանաս»։
Ես մեր տան ծաղիկներով սպանեցի այդ մկանը, բայց ափսոս ծաղիկները փչացան։
Ինչո՞ւ են գրեթե բոլոր ֆիլմերում լավ հերոսները բոլորով հավաքվում և վերացնում են չարին։
Ինչպես ես կազմեմ «ոչ մեկով» նախադասություն։
Դու դպրոց հասնելով միանգամից կզանգես։
Հեռանալով տղան մոռացավ իր տնային գործերը։
2. Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
Գոյական-Ո՞վ, ի՞նչ, ո՞ր
Ածական-Ինչպիսի՞, որպեսի՞
Թվական-քանի՞, ո՞րերորդ, ո՞րչափ, ինչքա՞ն, ո՞րքան
Մակբայ-ո՞ւր, երբ
3. Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:
Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:
Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:
Ա խմբում դիմավոր կախյալ դերբայներ են, իսկ Բ խմբում անդեմ բառեր։
4. Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի: Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:
Ա. Առարկա ցույց տվող բառեր։
գոյական, դերանուն
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր:
ածական, թվական
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր:
մակբայ, բայ
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր:
կապ, շաղկապ
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր:
վերաբերական, ձայնարկություն
5. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
գոյական
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
գոյական
Խոսում էր աշխարհի չարից ու բարուց:
գոյական
Ավելի լավին ու կատարյալին է ձգտում:
գոյական
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
գոյական
Ամեն ինչ շատ լավ ավարտվեց:
բայ
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
գոյական
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:
մակբայ