Հայոց լեզու
1. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Այսօր ես ծաղիկներով ուրախացրեցի իմ ուսուցչուհուն։
Մենք բոլորով մեծ խումբ կազմեցինք։
Ուսուցիչը մտածում էր, որ չի հպարտանա ոչ մեկով։
Ես հասնելով խանութին հասկացա, որ դիմակս մոռացել եմ։
Ընկերներիս հեռանալով ես հիշեցի իմ մաթեմատիկայի տնայինի մասին։
2.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Ա խմբի բառերը ուղղական հոլովով են գրված
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:
Բ խմբում տարբեր հոլովներով են գրված
3. Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Ամպ, սառույց, տանտիկին, ձմեռ, ամիս, րոպե:
Ամպից, սառույցից, տանտիկինից, ձմեռվանից, ամսից, րոպեից
Բ. Բալենի, մարդ, ամուսին, ընկերուհի, գինի:
Բալենուց, մարդուց, ամուսնուց, ընկերուհուց, գինուց
Ա ում բառերը վերջանում են ից վերջածանցով, իսկ Բ ում ուց վերջածանցով
4.Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց հիմքերր (վերջավորությունից առաջ ընկած մասերը) ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Բառարանից, մակերևույթից, ձիուց, այգուց, անկողնուց, տնից,բնությունից:
Բ. Ընկերոջից, քրոջից, գարնանից, օրվանից, հորից, մորից, աղջկանից, մարդկանցից,կանանցից:
Բ խմբի բառերը կազմվել են սեռական հոլովի վրա։
5. Կազմի՛ր տրված բառերի ներգոյական հոլովը: Առանձնացրո՛ւ այն բաոերը, որոնք ներգոյական հոլով չունեն:
Երկինք, ծով, մարդ, աղջիկ, հող, դպրոց, երեխա, դասարան, տուն, հերոսություն, գյուղ, ճանապարհ, քաղաք, գարուն, այգի, րոպե:
Ներգոյական երկնքում, ծովում, հողում, դպրոցում, դասարանում, տանը, հերոսությունում, գյուղում, ճանապարհում, քաղաքում, այգում, րոպեում