Հայոց լեզու

1. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային-անմարդկային

ծայրահեղ-ծայրահեղություն

ստամոքսային-ենթաստամոքսային

գիտակցություն-անգիտակցություն

ակնաբույժ-ակնաբուժարան

մթնոլորտ-մթնոլորտային

որոշում-անորոշ

ընդհատ-անընդհատ

օրինաչափ-օրինաչափություն

ձեռնարկ-ձեռնարկություն

մանրէ-մանրէաբան

փոխանակություն-նյութափոխանակություն

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), Միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպ (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր

բարի մտքով-բարեմիտ

վատ համբավ ունեցող-վատահամբավ

հեշտությամբ թեքվող-դյուրաթեք

խաժ աչքեր ունեցող-խաժաչք

կյանքը սիրող-կենսասեր

հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ

կյանքով ուրախացող-կենսուրախ

4. Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրոտարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դաոնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա: