Հայոց լեզու

1. Գրավոր փոխադրի՛ր`անուղղակի խոսքերը դարձնելով ուղղակի:

                Օրինակ`

Քույրը նեղացավ, որ եղբայրն իր գրած շարադրությունը չհավանեց: —

-Պա՛հ, իմ գրած շարադրությունը չես հավանում, հա՞,- նեղացավ
քույրը:

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրտում: Նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա, համերգից հետո որը հիացավ
Մոցարտի նվագելով և ափսոսաց, որ ինքը երբեք այդպես նվագել չի կարողանա: Մոցարտը զարմացավ, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեց նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում: Տղան խոստովանեց, որ ինքը գրում է, բայց ոչ թե նոտաներ այլ բանաստեղծություններ: Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց, որ բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը: Զրուցակիցը նրան հանգստացրեց, թե շատ հեշտ է, և ասաց, որ նա էլ կարող է փորձել: Զրուցակիցը պատանի Գյոթեն էր: