Հայրենագիտական հարցեր
Ի՞նչ թաղամասեր կան Երևանում
Աջաբնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։ Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում։ Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում։
Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում
Մատենադարան, Ժամանակակից արվեստի թանգարան։
Մատենադարանում եղել են հին ժամանակվա Մեսրոպ Մաշտոցի գրած գրքերը։
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի եղել է թանգարանի տնօրեն:
Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում
Հայաստան կինոթատրոն, Մոսկվա կինոթատրոն։
Հայաստան կինոթատրոնը գտնվում է Մալաթիա Սեբաստիա թաղամասում։
Մոսկվա Կինոթատրոնը բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։
Ի՞նչ եկեղեցիներ կան Երևանում
Սուրբ Երրորդություն եկեղեցի, Սուրբ Սարգիս եկեղեցի։
Սուրբ Երորդություն եկեղեցի
Կառուցվել է 2001-2005 թվականներին ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ Այսօր եկեղեցին ապրում է ակտիվ համայնքային կյանքով։ Եկեղեցու հոգևոր է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Սուրբ Սարգիս եկեղեցի
Երևանի երբեմնի բերդի դիմաց` Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի մեծ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։
Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը
Իմ սիրելի հատվածը Երևանում Գազանանոցն է։
Leave a Reply