Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի։

Վերելքի նախադրյալները: Հայաստանի ազատա­գրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալներ:

Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ագատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավր: Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե հայրենիքում և թե գաղթօջախներում:

Օսմանյան կայսրության և Սևֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստակամությունը:

Օսմանյան տերության ժոդովուրդների շրջանում լուրջ ակնկալիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դ. կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը: Թուրքական նվաճումից Կրետե կղզին պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին պատերազմին հաղորղել համաքրիստոնեական բնույթ և համախմբել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին:

Ելնելով այս իրադրությունից՝ մի շարք հայ գործիչ­ներ Հայաստանի ագատագրումը կապում էին եվրոպա­կան երկրների օգնության հետ: Ազատագրական պայ­քարի կարկառուն գործիչներից էին Սսի (Կիլիկիա) կաթողիկոս Խաչատուր Գաղատացին, բաղիշեցի վաճա­ռական Մահտեսի Շահմուրատը, Աղթամարի նախկին կաթողիկոս Հովհաննես Թութունջին, Նոր Ջուղայի հայկական առևտրական ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Լուսիկենցը և այլն

Ցավոք, այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր: Միջազգային քաղաքական իրադրության փոփոխությունը խոչընդոտեց հայերի ազատագրական ծրագրերի իրականացումը:

Էջմիածնի 1677թ. ժողովը: Իսրայել Օրու գործունեությունը: Հայաստանի ազատագրության հարցր քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին էջմիածնում 1677 թ. գումարեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ ժողովը որոշեց դիմել եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը I678 թ վերջին մեկ­նեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար: Կ. Պոլիսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հոոմի պապի, Ռեչ Պոսպոփտայի և այլ երկրների տիրակալների հետ:

1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, և պատ­վիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադաոնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա: Այնտեղ մտնելով զինվո­րական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այ­նուհետև տեդափոխվում է Գերմանական ազգի սրբա­զան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում: Նա ծառայության է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի (Գերմանիայի կայսրին ընտրող իշխաններից մեկը) մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջոզությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Այս ամենը հաշվի առնելով Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցր։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք։ Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ:

Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդ­րում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիաց­նում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր:

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կետից բաղկացած ծրագիր: Կայսրընտիր իշխանը, հավանություն տալով ծրագրին, առաջարկում է ստա­նալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանություննե­րի համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստա­նում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայս­րը, որ Օսմանյան կայսրության հետ հաշտության պայ­մանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։

Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսաստան:

XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսեւ Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առափնյա տա­րածքներում հաստատվելու համար: 1701 թ. ամռանն Օրին Պետրոս (Պյոտր) I ցարին է ներկայացնում Ռու­սաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր:

Պետրոս 1-ը, որ Շվեդիայի դեմ պատերագմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721 թթ.), հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասյան տարածաշրջանում և Պարսկաստանում տիրող իրավիճա­կին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվո­րական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում Է, որ ինքը պետք Է մեկնի Պարսկաստան որպես Հոոմի պապի դեսպան: Օրին նամակ Է վերցնում Հոոմի պապից, որով վերջինս խնդրում Էր պարսից շահին՝ քրիստոնյաներին չենթար­կել հալածանքների:

Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբով 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում, նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:

Ռուսաստան վերադառնալիս Օրան է միանում Գան­ձասարի կաթողիկոս Եսայի-Հասան Ջալալյանը: Վերջինս, ամենայն հավանականությամբ որպես Ռուսաս­տանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ: Բայց 1711 թ. օգոս­տոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրի­նակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի-Հասան Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադարձ­նում է հայրենիք:

Այսպիսով՝ XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կապված է Իսրայել Օրա անվան հետ: Նա Հա­յաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ մեծապես կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը: