Հանրակրթական Դիջիթեք 2024
- Ո՞ր համակարգչային ծրագիրն(ներն) եմ առավել շատ օգտագործում և ինչու՞։
Ես օրվա մեծ մասն անցկացնում եմ համակարգչի առջև: Ամենաշատ օգտագործվող ծրագիրս Vivaldi browser-ն է, որն ունի մի շարք առավելություններ Chrome-ի նկատմամբ: Օրինակ, Vivaldi-ն հնարավորություն է տալիս կարգավորել բացված պատուհանները աշխատասեղաններում, ունի countdown, որը օգտակար է աշխատանքի և ընդմիջումների ժամանակը կարգավորելու համար, ինչպես նաև ունի հարմարավետ interface:

Vivaldi browser-ի հասկանալի Interface-ը։
Browser-ի ձախ կողմում տեղադրված են շատ օգտակար գործիքներ, օրինակ՝ բոլոր բաց պատուհանների ցուցակը: Ձախ սյունակում օգտվողը կարող է ավելացնել իր ուզած գործիքները, օրինակ՝ ես ավելացրել եմ Yandex Music-ը:
Աջ կողմի ներքևում տեղադրված է նախօրոք նշված countdown-ը, որտեղ կարելի է նշել քանի րոպե կամ ժամ հետ ծանուցում ուղարկել: Հաշվարկի ավարտին ծրագիրը ծանուցում է ուղարկում էկրանի ներքևի աջ անկյունում:
Android Studio

Երկրորդ ամենաշատ օգտագործվող ծրագիրս Android Studio-ն է: Օգտագործում եմ այն` հեռախոսային ծրագրեր մշակելու համար: Ներկայումս աշխատում եմ մի խաղի վրա, որտեղ էկրանի վերևից իջնում են տարբեր բառեր, և խաղացողը պետք է արագ գրի այդ բառերը` կյանքեր չկորցնելու համար։
Android Studio-ն ունի հարմար interface: Էկրանի աջ կողմում գտնվում է ձեր քաշած բոլոր device-ները որոնց մեջ կարելի է քաշել ձեր ստեղծած ծրագիրը կամ այլ ծրագրեր։
- Ի՞նչ համակարգչային ծրագիր եմ սովորել դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
Ես սովորում եմ ծրագրավորման Java լեզուն հեռախոսային հավելվածներ մշակելու նպատակով: Այս դասընթացներին մասնակցում եմ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Ծրագրավորման այս դասընթացները Samsung Inovation Campus-ի կողմից են կազմակերպվել UWC միջազգային դպրոցում:
Ինձ շատ է դուր գալիս ծրագրավորում սովորելը, քանի որ դա ինձ հնարավորություն է տալիս ստեղծագործել և իմ սեփական հեռախոսային հավելվածները մշակել: