Հաշվետու պատումներ
Այս կիսամյակում ես կենսաբանությունից սովորել եմ տարբեր բույսերի մասին, մերկասերմերի, ծածկասերմերի մասին, թե ինչպես են բույսերը կրկնակի բեղմնավորվում։ Տարբեր ճամփորդությունների եմ գնացել՝ օրինակ Հրեշտակների ձոր։
Հայոց լեզվից մենք անցել ենք գոյակայան, գոյականի հոլովները, Ածական և նրա տեսակները և թվական։ Հայոց լեզուն ինձ շատ դուր եկավ այս կիսամյակում։
Անգլերենից մենք անցել ենք տարբեր նոր բաներ, կրկնել ենք անցածը և կատարել առաջադրանքներ։ Ինձ դուր եկավ։
Հանրահաշիվը իմ դուրը եկածներից ամենալավն էր մենք անցել ենք բազմանդամներ, միանդամներ, ինչպես գումարել իրար երկու միանդամ, ամբողջ արտահայտություն և այլն։
Ֆիզիկայից մենք անցել ենք տարբեր ֆիզիկական օրենքներ խոսել ենք ֆիզիկոսների մասին։ Անցել ենք երևույթներ՝ օրինակ իներցիայի երևույթը։
Երկրաչափությունը ինձ նույնպես շատ դուր է եկել։ Մենք երբ անցանք եռանկյունների առաջին հայտանիշը, երկրաչափությունը սկսեց հետաքրքրել, իսկ հիմա մենք գիտենք առաջին, երկրորդ և երրորդ հայտանիշները։
Գրականությունից մենք հիմնականում հետաքրքիր տեքստ էինք կարդում և դասարանում քննարկում ու վերլուծում։
Պատմությունից իմ ամենասիրած թեման Խոսրով Կոտակ, Տիրան, Արշակ երկրորդ և Պապ թագավորներն էին։
Քիմիայի դասաժամերին մեզ ընկեր Էմման հարցեր է տալիս, իսկ մենք պատասխանում ենք և փորձեր ենք անում դասարանում։
Աշխարհագրությունը ինձ դուր եկավ մենք դասարանում կարդում էինք դասը, իսկ հետո հարցերին պատասխանում։
Ռուսերենի դասերը ինձ շատ դուր եկան մենք այս տարի անցնում էինք միֆեր և դասարանում քննարկում։