Հաշվետվություն

Մենք այս ուսումնական տարվա ընթացքում հանրահաշիվից անցել ենք հանրահաշվական կոտորակներ, թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ, ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները, Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ, համակարգեր, 2 անհայտով խնդիրների լուծում, Տեղադրման կանոնը և այլն։

Երկրաչափությունից անցել ենք կենտրոնային և ներգծյալ անկյուններ, շրջանագծի հատկություններ, շրջանագծի շոշափող, լարի միջնակետով անցնող շառավիղը, բուրգ, պրիզմա, շեղանկյուն, ուղղանկյուն, քառակուսի, սեղան, թալեսի թեորեմ։

Հայոց լեզվից կրկնել ենք քերականություն և գրել ենք շարադրություններ։ Կրկնել ենք բայը, գոյականը, ածականը, շաղկապը, կապը և այլ խոսքի մասեր։

Գրականությունից կարդացել ենք տարբեր ստեղծագործություններ և դրանց վերաբերյալ հարցերի ենք պատասխանել։ Կարդացել ենք օրինակ՝ ծերունին և ծովը։

Պատմությունից անցել ենք ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներ, արևելյան հարց։

Աշխարհագրությունից անցել ենք ֆրանսիա, գերմանիա, մեծ բրիտանիա, հարավային եվրոպա, արևելյան եվրոպա, եվրոպա, և ռուսական դաշնություն։

Անգլերենից հիմնական դասերը Passive voice-ն և active voice-ն էին։

Ռուսերենից կրկնել ենք հոլովները։

Հասարակագիտությունից անցել ենք թե ինչ է ազգը, ընտանիքը, արժեքը մարդու կյանքում, մարդը և հասարակագիտությունը, և քննարկել ենք ուրիշ թեմաներ։

Կենսաբանությունից սկսել ենք անցնել մարդու օրգանները, ինչպես աչքը, ականջը, նաև անցել ենք ոսկորներ։

Մոտ 3 անգամ գնացել եմ Արատես։ Ընտրության ժամանակ սարքել եմ խոհանոց-ակումբ-ի լոգոն։ 1 անգամ համագործակցել ենք քոլեջի հետ։