Հարիսոն Բերջերոն

Դուրս գրել հատվածներ, որտեղ, քո կարծիքով, գլխավոր միտք կար արտահայտված։

2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով։ Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։