Հնչում են օրերը
Հնչում են օրերը, կանչում են,Օրերը – կարմիր ու բոսոր.Օրերը ղողանջ ու հնչյուն են,Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,Թռչում է՝ կրակ է ու բոց.Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն Երգերս զնգան ու հնչեն – Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը Երգերս այս վառ ու հնչեղ…
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Ուրախ և վառ
3. Ո՞ր գույնն է գերակշռում բանաստեղծությունում, ո՞ր բառերն են ստեղծում այդ գույնը:
Կարմիր, կարմիր ու բոսոր