Ճամբար օր 2

11/01/2022
  • chambar

Այսօր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր։ Մենք այսօր կատարում էինք կենսաբանական փորձ։ Մենք դոնդողը տաքացրեցինք սպիրտայրոցի վրա, այնուհետև լցրեցինք փոքրիկ ամանների մեջ և սկսեցինք տարբեր իրերից փոշի և մատնահետքեր վերցնել։ Վերցնելուց հետո մենք քսեցինք մատնահետքերը արդեն չորացած դոնդողի վրա և վաղը արդեն կնայենք դրանց։ Փորձից հետո մենք ընկերներով հավաքվեցինք և խաղացինք սեղանի խաղ, որը ես բերել էի։