Ճամփորդություն դեպի Ապարան
Այսօր մենք գնացել էինք Ապարան, ձյունով խաղալու։ Այնտեղ երեխաների մեծ մասը սահնակներ էին վարում, իսկ մենք մեր ջոկատով գնում էինք առաջ, որովհետև այնտեղ ձյունը ավելի շատ էր։ մենք փորձում էինք ճանապարհ բացել։ Հետո մենք սկսեցինք սարքել տուն, իսկ ավելի ճիշտ փորում էինք ծակ այնպես, որ վերևի ձյունը չնկներ և ճանապարհը չփակեր։