Ճամփորդություն դեպի Դիլիջան
Մենք հոկտեմբերի 30-ին դասարանով գնացինք Դիլիջան։ Մեկուկես ժամում հասանք Դիլիջանի հյուրատուն։ Դիլիջանը շատ գեղեցիկ էր։ Մենք բարձրացանք վերև, անկողինները հարդարեցինք և դրանից հետո գնացինք ԱՅԲ դպրոց և Թումո։
Թումոն շատ հրաշալի միջավայր էր։ Թումոյում խաղեր են սարքում և այլ տիպի բաներ։ ԱՅԲ դպրոցում ընտրում էին անգլերեն, ռուսերեն, պար կամ թատրոն։
Ես ընտրեցի թատրոն, ինձ ասացին ծովահենի դեր կատարեմ։ Ես կատարեցի։
Մենք մյուս օրը մեր իրերը դասավորեցինք պայուսակներում և գնացինք Ջուխտակ վանք, Աղստև գետ և միջազգային դպրոց։ Այնտեղ տերևների վրա նստած պատմեցինք Ջուխտակ վանքի մասին, դրանից հետո գնացինք Աղստև գետ։ Պատմեցինք նաև Աղստև գետի մասին։ Ամենավերջում գնացինք միջազգային դպրոց։ Այնտեղ անծանոթ մարդկանց չեն թողնում։ Ինձ շատ դուր եկավ այցելությունը Դիլիջան։
Leave a Reply