Ճամփորդություն դեպի Եղեգիս

Ամսի 28-ին ճանապարհորդեցինք դեպի Եղեգիս։ Մենք ճանապարհին 3 տեղ կանգնեցինք։ Ընդհանուր ճանապարհը տևեց 4-ից 5 ժամ։ Մենք բարձրացանք Սմբատաբերդը։ Սմբատաբերդը մոտավորապես 5 կիլոմետր բարձրություն ուներ։ Երբ իջանք Սմբատաբերդից, գնացինք միանգամից Եղեգիս։ Հասանք տեղ, դասավորեցինք մեր իրերը, հաց կերանք, խաղացինք և քնեցինք գիշերվա ժամը երկուսին։ Երբ արթնացանք մի քիչ վազեցինք, մարզվեցինք, հաց կերանք և գնացինք ԱԻՆ-ի հետ պարանով կախված գետի վրայով անցնելու, հետո, երբ Աինը գնաց, մենք գնացինք գետում լողալու, բայց ջուրը շատ սառն էր։ Այդ պատճառով քիչ լողացինք։ Մի քանի մաթեմատիկական չափումներ արեցինք, հետո բարձրացանք վերև մեր սենյակ, սեղանի խաղեր խաղացինք, խորոված սարքեցինք և քնեցինք։ Առավոտը արթնացանք մեր իրերը դասավորեցինք ու բռնեցինք վերադարձի ճամփան։ Վերջին կանգառը Սևանում էր, որտեղ հաց կերանք և հետ եկանք տներով։
Ճամփորդությունը դուրս շատ եկավ։ Արատեսը հետաքրքիր տեղ էր։ Շատ կուզենայի նորից այցելել այդ վայրերը։

Leave a Reply