Մաթեմ ա.բ
1․Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:
1) 6 2) 9 3) 12 4) 16
2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:
1) 10 2) 18 3) 19 4) այլ արժեք
3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:
1) երկուշաբթի 2) չորեքշաբթի 3) շաբաթ 4) հինգշաբթի
4. Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլոր ձայների կեսից 6 ձայն պակաս է
ստացել:
1)120 2) 80 3) 60 4) այլ արժեք
5. 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:
1)77 2) 82 3) 90 4) 92
6. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպե անց:
1) 07:11 2) 10:43 3) 12:03 4) այլ պատասխան
7. Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն է եղել ոչ անձրևային:
1) 18% 2) 60% 3) 40% 4) այլ պատասխան
8. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30 հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է
21
9. Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ, իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում Կարենը չի ցուցադրել մկրատ:
1) 73% 2) 54% 3) 27% 4) այլ պատասխան
10. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի հեռավորությունը:
1) 6սմ 2) 15սմ 3) 18սմ 4) 21սմ