Մայրենիի ստուգարք
3-րդ տարբերակ
Ջանի Ռոդարի
Չիպոլինոյի արկածները (հատված)
Լիմոնուկները գյուղ հասան հաջորդ օրը և տեղնուտեղը գյուղում կարգ ու կանոն հաստատեցին․ շրջեցին բոլոր տները և ով պատահեց՝ ձերբակալեցին։
Առաջին բանտարկվածներից էր վարպետ Խաղողը։ Կոշկակարը բիզը հետը վերցրեց, որ ազատ ժամանակ ծոծրակը քորի, և հետևեց ոստիկաններին։ Բայց Լիմոնուկները նրա բիզը խլեցին։
― Դու հետդ զենք վերցնելու իրավունք չունես, ― ասացին նրանք վարպետ Խաղողին։
― Իսկ ինչո՞վ ծոծրակս քորեմ։
― Հենց որ քորվել ուզենաս, ասա մեր պետերից մեկն ու մեկին։ Տե՛ս թե մենք այն ժամանակ քո գլուխը ոնց կքորենք։
Եվ Լիմոնուկն իր սրածայր թրով խուտուտ տվեց կոշկակարի ծոծրակը։
Պրոֆեսոր Տանձին էլ ձերբակալեցին։ Սա խնդրեց, որ թույլ տան՝ հետը վերցնի ջութակն ու մի մոմ։
― Մոմն ի՞նչ ես անում։
― Կինս ասում է, թե ամրոցի նկուղում շատ մութն է, իսկ ես պիտի նոտաներ սովորեմ։
Մի խոսքով, գյուղի բոլոր բնակիչները ձերբակալվեցին։ Փրկվեցին միայն սինյոր Սիսեռիկը, որովհետև նա փաստաբան էր, և սոխ Պրասը, որին պարզապես չգտան։
Իսկ սոխ Պրասը չէր էլ թաքնվել։ Նա հանգիստ նստած էր իր պատշգամբում։ Նրա բեղերը ձգված էին պարանի փոխարեն և դրանց վրա սպիտակեղեն էր փռված։ Սավանները, շապիկներն ու գուլպաները տեսնելով՝ Լիմոնուկները անցան նրա մոտով և այդպես էլ չնկատեցին տան տիրոջը։
Քավոր Դդումը գնում էր Լիմոնուկների հետևից և իր սովորության համաձայն խոր հոգոց հանում։
― Ինչո՞ւ ես այդքան հառաչում, ― խստորեն հարցրեց Սպան։
― Ինչպե՞ս չհառաչեմ։ Ամբողջ կյանքում աշխատել եմ և միայն հառաչանքներ եմ հավաքել։ Օրական մի հառաչանք․․․ Հիմա մի քանի հազար հառաչանք ունեմ կուտակած։ Պետք է, որ մի կերպ նրանց օգտագործեմ։
Կանանցից ձերբակալեցին միայն սանամեր Դդումին, և քանի որ սա հրաժարվեց բանտ գնալ, խփելով գցեցին ցած, և նա այդպես մինչև ամրոց գլորվեց։ Դե նա այնքան կլոր էր, ո՜ր․․․
Բայց ինչքան էլ Լիմոնուկները խորամանկ էին, էլի նրանց չհաջողվեց Չիպոլինոյին ձերբակալել, չնայած որ նա մի Բողկ անունով աղջկա հետ նստած էր ցանկապատին և կամակոր հայացքով նայում էր ոստիկաններին։
Ցանկապատի մոտով անցնելիս Լիմոնուկները նույնիսկ նրան ու Բողկին հարցրին, թե մոտերքում չե՞ն տեսել մի վտանգավոր խռովարարի՝ Չիպոլինո անունով։
― Տեսե՛լ ենք, տեսե՛լ, ― ճղճղացին նրանք, ― նա քիչ առաջ թաքնվեց ձեր սպայի եռանկյունի գլխարկի տակ։
Եվ բարձր ծիծաղելով, երեխաները հեռու փախան։
Նույն օրը Չիպոլինոն ու Բողկը գնացին ամրոցի կողմը հետախուզության։ Չիպոլինոն որոշեց ինչ գնով էլ լինի գերիներին ազատել, իսկ Բողկը, հասկանալի է, խոստացավ ամեն ինչում օգնել նրան։
- Գյուղում կարգ ու կանոն հաստատելու համար ի՞նչ էին անում Լիմոնուկները։
Կարգ ու կանոն հաստատելու համար Լիմոնուկները բոլորին ձերբակալում էին։
- Պրոֆեսոր Տանձն ինչո՞ւ էր մոմն ուզում իր հետ վերցնել:
ա) Վախենում էր մթությունից:
բ) Մտածում էր՝ պետք կգա:
գ) Նա ուր գնում էր, մոմն իր հետ տանում էր:
դ) Ցանկանում էր նոտաներ սովորել:
- Ինչո՞ւ Լիմոնուկները չկարողացան ձերբակալել սոխ Պրասին:
Նրանք չնկատեցին սոխ Պրասին, որովհերտև Պրասը իր բեղերի վրա սպիտակեղեն էր փռել։
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածն ու վերնագրի՛ր:
Վտանգավոր Չիպոլինոն
Ցանկապատի մոտով անցնելիս Լիմոնուկները նույնիսկ նրան ու Բողկին հարցրին, թե մոտերքում չե՞ն տեսել մի վտանգավոր խռովարարի՝ Չիպոլինո անունով։
- Ավելացրո՛ւ բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին․
Գեղեցիկ ծիծաղ
Մեծ նկուղ
փոքր դդում
կարմիր գլխարկ։
6․ Մեկ բառով գրի՛ր`
հարց տալ-հարցնել
մութն ընկնել-մթնել
կռիվ անել-կռվել
բարձր հասակ ունեցող-բարձրահասակ
խնձորի ծառ-խնձորենի
- Ասացվածքները գտի՛ր՝
ձմերուկ, մի, երկու, ձեռքով, բռնի, չես
Երկու ձեռքով մի ձմերուկ չես բռնի։
չի լինի, շունը, կծան․ հաչան
Հաչան շունը կծան չի լինի։
փոս, ուրիշի, մեջը, փորողը, համար, կընկնի, ինքը
Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը։
- Բառերը բացատրի՛ր՝
երկարականջ-երկար ականջ ունեցող
անթև-առանց թևի
կարմրագույն-կարմիր գույն ունեցող
նավակ-փոքրիկ նավ
9․ Գրի՛ր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝
լուսաբաց-առավոտ
խնդրել-աղաչել
ճամփա-արահետ
գեղեցիկ-սիրուն
մտածել-մտորել
ուրախանալ-զվարճանալ
Leave a Reply