Մայրենի լեզվի օրեր

Փոխառությունը մի լեզվից մյուսին լեզվական տարրերի, հիմնականում բառերի, անցումն է: Փոխառված բառերը լեզուների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային շփումների արդյունք են:

Իրանական լեզուներից հայերեն են անցել շուրջ 1400 փոխառություն, որոնցից 530-ը գործածական են ժամանակակից հայերենում: Դրանք բազմազան են ըստ բնույթի և վերաբերում են կյանքի գրեթե բոլոր բնագավառներին:

Ըստ ոլորտների՝ իրանական փոխառությունները բաժանվում են հետևյալ խմբերի.

  1. Բնության երևույթներ, կենդանական ու բուսական աշխարհ, հանքային նյութեր
  2. Հասարակական-քաղաքական և մշակութային երեւույթներ
  3. Մարդու արտաքին տեսք և հոգեկան աշխարհ
  4. Տնտեսական գործունեության ոլորտներ

Այսպիսով, փոխառությունները բազմազան են թեմատիկայի, ծագման աղբյուրների և գործածության առումով: