Մայրենի
1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):
Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:
2. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:
Օրինակ՝
ար — կըղ, նը — կար,
արկղ — արկղեր, նկար — նկարներ:
Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:
վագ-ըր, աստ-ըղ, սան-ըր, ան-գըղ, կայ-սըր, զե-բըր
վագրեր, աստղեր, սանրեր, անգղեր, կայսրեր, զեբրեր
Այս խմբում ը տառը երկրորդ վանկում է
Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:
խըր-ճիթ, ձըկ-նիկ, դըպ-րոց, գը-րիչ, կը-ռիվ, գը-լուխ, տը-ղա, կը-րակ
Այս խմբում ը տառը առաջին վանկում է
խրճիթներ, ձկնիկներ, դպրոցներ, գրիչներ, կռիվներ, գլուխներ, տղաներ, կրակներ
3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:
Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:
Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
Միայն անգղներն էին սավառնում այդ բերդի վրա:
Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:
Leave a Reply