Մայրենի

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-Փնթի
կածան-ճանապարհ
որոճալ-Որոճել
հորովել-հոռոլո

2.Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Ըստ բանաստեղծության հորթը կարծես քանդակած մի տերև լինի, մոր լեզվի հետքը նրա ճակատի վրա, ուներ խոնավ դունչ: Նրա ականջի մեկը կախ է մի քիչ:

3.Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
Հորթին շրջպատող բնությունը շատ լուռ և մի փոքր տխուր է: Նաև մի փոքր էլ ձանձրալի հորթի համար:

4. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…
Ձորալանջից ներքև քամի է փչում:
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…
Գութանը պտտվում է դաշտում:

Leave a Reply