Մատենադարան
- Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը
Մատենադարանը գտնվում է Կենտրոն համայնքի Կորյուն և մաշտոց փողոցների խաչմերուկում։
- Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
[googlemaps https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d46576.661654163014!2d44.47754178521138!3d40.17086836480577!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e0!4m5!1s0x406abd20f0977ad9%3A0x7f2158e0bb6e6dd7!2z1YTVodW_1aXVttWh1aTVodaA1aHVtiwgTWFzaHRvdHMgQXZlbnVlLCDQldGA0LXQstCw0L0!3m2!1d40.191933999999996!2d44.520856599999995!4m5!1s0x406abfda9d45cda5%3A0x28a712b86a0d4969!2zNTIsICLVhNWt1avVqdWh1oAg1Y3VpdWi1aHVvdW_1aHWgdWrIiDVr9aA1anVodWw1aHVtNWh1azVq9aA1asg1YDVodaA1aHVvtWh1bXVq9W2INWk1brWgNW41oEt1brVodaA1b_VpdWmLCDVgNWh1bXVodW91b_VodW2LCDUtdaA1ofVodW2LCDVgNWh1oDVodW-1aHWgNaH1bTVv9W11aHVtiDVptWh1bbVo9W-1aHVriwgNiBBZG1pcmFsIElzYWtvdiBBdmUsIFllcmV2YW4sINCQ0YDQvNC10L3QuNGP!3m2!1d40.160896699999995!2d44.4361313!5e0!3m2!1sru!2s!4v1548515844198&w=600&h=450]
Հարավային դպրոցից Մատենադարան հասնելու համար անցնում ենք հետևյալ փողոցներով. Ադմիրալ Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա։
- Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
Երևանայան լճի ափին գտնվող հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան՝ ի երախտագիտություն Եղեռնից մազապուրծ հայերի նկատմամբ արաբ ժողովրդի սրտացավ վերաբերմունքի։
Ադմիրալ Իսակովի հուշարձանը՝ Իսակովի պողոտայի վրա.
Հաղթանակի կամուրջ
Կապույտ մզկիթ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Արամ Խաչատրյանի արձանը Օպերայի բակում։
Քանդակագործ Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունը Ֆրանսիայի հրապարակում։
Ճանապարհի աջ կողմում գտնվում է Կոնսերվատորիան և Կոմիտասի հուշարձանը.
Ճանապարհի ձախ կողմում գտնվում է Կասկադը.
- Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
Մատենադարանի ներքևի փոքրիկ բակում տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի արձանը, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են, իսկ նրա ձախ կողմում ծնկի է եկել նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։
Մատենադրանի մուտքի բակում մուտքից աջ տեղադրված են Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները.
Իսկ Մատենադրանի մուտքի ձախ հատվածում՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու և Անանիա Շիրակացու արձանները։
- Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
Մատենադարանում պահվում են մոտավորապես 23000 ձեռագրեր, հմայլիներ ու պատառներ և երեք հարյուր հազար արխիվային փաստաթուղթ։
Մատենադարանում պահվող ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիր»-ն է, իսկ ամենափոքրը՝ «Տոնացույց»-ը։
Leave a Reply