Մեդիաուրբաթ նախագիծ
Իմ Երևան Խոսք` Հովհաննես Ղուկասյան Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան
Քո երկինքը ծով Է կապուտակ, Դու կանաչ ես ու ծաղկուն, Ինձ ժպտում են արևաթագ Քո շենքերը վարդագույն։ Քո գրկումն Է վարդը իմ բացվել, Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, Քո գրկումն եմ սիրտս բացել Ու սիրել մի աղջկա։ — Սիրտս քեզ Է երգում, դու սերն ես իմ անմար, Սիրտս քե՛զ Է երգում Եվ երգում Է միայն քեզ համար։ Մեր անուշ Հայաստանում, Մեր քնքուշ բուրաստանում Դու ժպտում ես, Երևա՛ն. Մեր անուշ Հայաստանում, Մեր քնքուշ բուրաստանում Իմ սրտումն ես, Երևա՛ն։ Քո երգերը քաղցր են և անուշ. Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, Քո ցերեկն Է արևալույս, Քո գիշերը՝ պարզկա։ Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, Եվ գրկում լուռ գիշերվա Քո լույսերն են երջանկալի Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ — Սիրտս քեզ Է երգում, Դու սերն ես իմ անմար, Սիրտս քե՛զ Է երգում Եվ երգում Է միայն քեզ համար։ Մեր անուշ Հայաստանում, Մեր քնքուշ բուրաստանում Դու ժպտում ես, Երևա՛ն. Մեր անուշ Հայաստանում, Մեր քնքուշ բուրաստանում Իմ սրտումն ես, Երևա՛ն։ Մեր անուշ Հայաստանում, Մեր քնքուշ բուրաստանում Իմ սրտումն ես, Երևա՛ն։ Իմ սրտումն ես, Երևա՛ն։
1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
Կանաչ ծաղկուն, կապուտակ, արևաթագ, վարդագույն, լավ, անմար, անուշ, քնքուշ, քաղցր, արևալույս, պարզկա, վառ, լուռ, երջանկալի,
2. Բացատրի՛ր բառերը՝ բուրաստան, անմար, երջանկալի, արևալույս։
ծաղկաստան, անվերջ, Երջանկությամբ լցված, պայծառ
3. Առանձնացրո՛ւ կազմությամբ բարդ բառեր, բառակազմորեն վերլուծի՛ր։
արևաթագ-Արև-ա-թագ
արևալույս-արև-ա-լույս
4. Ստեղծագործության մեջ ինչպե՞ս է բնութագրվում Երևանը։
Ստեղծագործության մեջ Երևանը շատ հիանալի ձևով է նկարագրված, օգտագործվել է շատ ածականներ և դա հետաքրքիր է դարձնում ստեղծագործությունը։
Հայաստան իմ չքնաղ Երաժշտություն` Արթուր Գրիգորյան Խոսքեր` Մարիա Մինասյան
Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ Կրկներգ Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ Կրկներգ Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։
1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ նրբագեղ, շքերթ, հնադարյան, չքնաղ, զմրուխտ, զեփյուռ։
Քնքուշ, Թափոր, հին, սիրուն, վառ կանաչ, քամի
2.«քո սարերն զմրուխտված» ․ այստեղ ի՞նչ իմաստով է գործածվել զմրուխտ բառը։
սիրուն, գեղեցիկ
3. Դուրս գրի՛ր հարակատար դերբայով արտահայված բառերը։
պատված, սրբացած, զմրուխտված,
4. Առանձնացրո՛ւ փոխաբերաբար գործածաված նախադաասություններ։
քո սարերն զմրուխտված Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,