Մեխանիկական տատանումներ և ալիքներ 

28/11/2022

1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Մեխանիկական տատանումներից են օրինակ՝ ճոճանակը, ժամացույցը։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Կրկնելիությունը

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

Վայրկյաններով, րոպեներով և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Արտահայտվում է մետրերով, սանտիմետրերով։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների քանակը։ Արտահայտվում է Հերցերով(Հց)։

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

Եթե տատանումների հաճախությունը 1 Հց է, նշանակում է, որ ամեն մի վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1կՀց=103 Հց, 1ՄՀց=106 Հց, 1ԳՀց=109 Հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:

Դիմադրության ուժը, օդի ազդեցությունը

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Այն պայմաններում եթե օդ չլիներ և դիմադրության ուժը չգործեր։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Ճոճանակը անվանում են տատանողական համակարգ, որովհետև այն տատանվում է։

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Եթե թելը թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ ավելի մեծ է գնդի տրամագծից, ապա այդպիսի տատանողական համակարգը անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Դա զսպանակ է, որի մի ծայրը անշարժ է, իսկ մյուս ծայրից կաղված է բեռ, եթե այդ բեռը քաշենք ներքև և բաց թողենք, այն կսկսի տատանվել ուղղաձիգ ուղղությամբ՝ ամենաստորին դիրքից բարձրանալով ամենավրևի կետ և հակառակը։

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ, իսկ այդ տատանումների հաճախությունը՝ սեփական հաճախություն։

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Չմարող տատանումներ կարող են առաջանալ նաև այլ պայմանների առկայությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք, ժամանակից կախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ։ Այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հարկադրական։