«Մեղուն ու հավը»

«Մեղուն ու հավը»
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:


— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ:

Առաջադրանքներ․

  1. Տեքստից դուրս գրիր հեղինակի խոսքը։

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

  1. Պաշտպանիր մեղվին։

-Այ հավիկ մարիկ հիմա կնստեմ գլխիտ և կկծեմ քեզ քո խոսքերի համար։

  1. Պաշտպանիր հավին։

-Այ մեղու այս ինչ փոքրիկ էս հիմա կգամ քո մեղրը կգողանամ քո խոսքերի համար։

  1. Ո՞րն է առակի գլխավոր ասելիքը։

Առակի ասելիքը նրանում է որ ամեն մարդ կամ կենդանի ունի իր առավելությունները։

  1. Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ: Նախադասությունը ինչպե՞ս ես հասկանում։

Եթե դու մեղր չես ուտում դա չի նշանակում, որ մեղրը բանի պետք չէ։

 

Leave a Reply